ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը մինչև 2024 թվականի փետրվարի 24-ը, հաղորդում է Եվրամիության պաշտոնական պարբերականը։
Ընդգծվում է, որ «Եվրամիությունը հաստատակամ է Ուկրաինային աջակցելու հարցում»։
ԵՄ խորհուրդը նախօրեին արտգործնախարարների մակարդակով քննարկել էր Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, հայտնել է Եվրամիության արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք դրա հաստատման գործընթացում ենք, այն պետք է հաստատվի մոտակա մի քանի ժամվա ընթացքում, առաջիկա մի քանի օրերին, ամեն դեպքում, մինչև փետրվարի 24-ը»,- Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում՝ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։
Նա նշել է․ - «Այն խոչընդոտները, որոնք մնացել են, կվերացվեն,սա բոլոր նախարարների պարտավորությունն է»։
Ներկայում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների տակ է գտնվում 1386 ֆիզիկական անձ և 171 կազմակերպություն: