Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր Դամասկոսում Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ ալ-Միկդադիի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հարցեր:
Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը ցավակցություն է հայտնել գործընկերոջն ու Սիրիայի բարեկամ ժողովրդին փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ՝ հայտնելով նաև Հայաստանի և հայ ժողովրդի զորակցությունը:
ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի ուղարկած փրկարար ջոկատներն առաջիններից էին Սիրիայում՝ հավելելով՝ Հայաստանից մարդասիրական օգնության արդեն երեք խմբաքանակ է ուղարկվել աղետից տուժած շրջաններ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայ փրկարարները վերադառնում են ՀալեպիցՀանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները: Արարատ Միրզոյանը Ֆեյսալ ալ-Միկդադին ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի մանրամասները:
Միրզոյանն այսօր է ժամանել Սիրիա ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։ Ավելի քան 32 տոննա բեռը ներառել է սնունդ և դեղորայք:
Փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվն անցել է 52 հազարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերի զոհերի թիվն անցավ 52 հազարը