Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանը մեկնում է Սիրիա


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր կմեկնի Սիրիա՝ ավերիչ երկրարշարժից տուժած շրջաններին մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Միրզոյանը հանդիպումներ կունենա Սիրիայի նախագահի և արտգործնախարարի հետ։

Անցած շաբաթ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Հայաստանը պլանավորում է Միրզոյանի այցը Սիրիա։ Ավելի վաղ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այցելել էր Թուրքիա, եղել երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում, հանդիպել փետրվարի 8-ից որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարական խմբին, ծանոթացել Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնության տեղաբաշխման գործընթացին:

«Մենք չենք կարող անհաղորդ լինել այդ աղետի հաղթահարման գործում մեր հարևաններին աջակցելու հարցում», - կառավարության նիստի ժամանակ ասել էր Փաշինյանը։

XS
SM
MD
LG