Հայաստանից Հալեպ ժամանած փրկարարական խումբն, ավարտելով իր առաքելությունը, վերադարձավ հայրենիք, հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ կից լուսանկարներ հրապարակելով։
Փրկարարական ջոկատները հատուկ չվերթով Սիրիա էին մեկնել փետրվարի 8-ին և որոնողափրկարարական աշխատանքներ էին իրականացնում Հալեպ քաղաքում։
Ռուսաստանը ևս հայտարարել է, որ ավարտում է փրկարարաորոնողական աշխատանքները Սիրիայում և Թուրքիայում:
Թուրքիայում և Սիրիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժից, վերջին տվյալներով, ավելի քան 37 հազար մարդ է մահացել։ ՄԱԿ-ը զգուշացնում է՝ թիվը կարող է կրկնապատկվել: Սիրիայի հյուսիս-արևմուտքում, ՄԱԿ-ի տվյալներով, զոհերի թիվը հասել է 5 հազար 714-ի։