Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային փոխգործողության հռչակագիրն, առանց չափազանցության, պատմական նշանակության փաստաթուղթ է:
Ըստ Զախարովայի՝ դրանով նշանավորվել է երկու պետությունների հարաբերությունների նոր որակը:
«Սահմանվել են բոլոր ոլորտներում համագործակցության հիմնական ուղղությունները: Ռուսաստանի և Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները կայունացնող գործոն են թե՛ տարածաշրջանում և թե՛ միջազգային ասպարեզում», - ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը:
Նրա փոխանցմամբ, Մոսկվան և Բաքուն աշխատում են այդ փաստաթղթի դրույթների իրականացման վրա:
«Հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի կապակցությամբ ծրագրվում են մի շարք միջոցառումներ»,- ասել է Զախարովան:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը երկու երկրների դաշնակցային համագործակցության հռչակագիրը ստորագրել են Մոսկվայում 2022 թվականի փետրվարի 22-ին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինն ու Ալիևը դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին