Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների գործնական կյանքի կոչմանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորաբար, ադրբեջանա-հայկական սահմանին անվտանգության ապահովման խնդիրները»։
Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն իր ադրբեջանցի պաշտոնակցին շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ։
Երեկ էլ Ալիևին շնորհավորել էր Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ադրբեջանի նախագահն այսօր դառնում է 61 տարեկան: