Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը Իլհամ Ալիևը։ Կրեմլի փոխանցմամբ՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են ընթացիկ իրավիճակը Հարավային Կովկասում:
Ըստ հաղորդագրության, կարևորվել են հետևողական քայլերը հայ - ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման նպատակով։
«Այդ համատեքստում վերահաստատվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով համապատասխան համաձայնությունների ամբողջ համալիրի անվերապահ իրականացման տրամադրվածությունը», - ասված է հաղորդագրությունում։
Պուտինն ու Ալիևը քննարկել են նաև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ ներառյալ էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը։
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր ձևաչափերով, ասված է հաղորդագրությունում: