Մատչելիության հղումներ

Զախարովա. Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը


ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զահարովան, արխիվ, Մոսկվա:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զահարովան, արխիվ, Մոսկվա:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցում ի շարս այլ հարցերի խոսել է նաև հայ-ադրբեջանական կարգավորման մասին:

Նրա փոխանցմամբ, Մոսկվան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Ըստ Զախարովայի՝ Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են, որ հետաքրքրված են խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններում Ռուսաստանի միջնորդությամբ:

Նա խոսել է նաև Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի աշխատանքային օրացույցի մասին և հայտնել, որ հիմա մշակվում է փետրվարի վերջին նախարարի այցը Բաքու կազմակերպելու հնարավորությունը:

XS
SM
MD
LG