Անկարայում տեղի ունեցած Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ ասուլիսում Մևլութ Չավուօղլուն ասել է, որ Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հայ - թուրքական հարաբերությունները նորմալացնելու քայլերը և շնորհակալություն հայտնել երկրաշարժից հետո Հայաստանի օգնության համար։
«Մենք երկկողմ հանդիպում ունեցանք։ Քննարկել ենք քայլերը, որոնք կարող են հանգեցնել մեր հարաբերությունների կարգավորմանը», - ասել է Չավուշօղլուն՝ հույս հայտնելով, որ կարգավորման գործընթացն առաջընթաց կունենա։
Նա նաև նշել է, որ եթե Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ռեալ միջոցներ ձեռնարկեն, ապա հնարավոր է երկարատև խաղաղություն հաստատել Հարավային Կովկասում։
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի օգնության համար՝ Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանը գործում է որպես եղբայրական երկիր և օգնության ձեռք է մեկնում այսպիսի ծանր պահի։
Չավուշօղլու-Միրզոյան համատեղ ասուլիսը ուղիղ հեռարձակել է թուրքական պետական Anadolu գործակալությունը։
Մանրամասները տե՛ս այստեղ