ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, ռուսաստանցի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովն այսօր ասել է, թե, իր համոզմամբ, Ուկրաինայում Ռուսաստանի վարած «հատուկ ռազմական գործողությանը» ՀԱՊԿ-ի անդամ երկրների միանալու անհրաժեշտություն չկա:
«Ինձ այդ մասին ոչինչ հայտնի չէ, եթե հետաքրքիր է իմ անձնական կարծիքն, ապա կասեմ, որ տվյալ փուլում նման անհրաժեշտություն պարզապես չկա»,- ասել է Սիդորովը:
Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ռուսաստանը ՀԱՊԿ անդամ երկրներին օգնության հարցով չի դիմել:
«Ռուսաստանն ամեն ինչ ունի՝ հատուկ ռազմական օպերացիայի խնդիրները սեփական ուժերով լուծելու համար»,- ասել է Լավրովը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լուկաշենկո․ «Ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ՀԱՊԿ բոլոր անդամները պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն»