Մատչելիության հղումներ

Սիդորով. «ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է լարված»


ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, արխիվ:
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, արխիվ:

ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակը մնում է լարված: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, Ռուսաստանի զինված ուժերի գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Իրավիճակը, դժբախտաբար, լարված է, հիմնական մարտահրավերը ՀԱՊԿ-ի և դրա առանձին անդամ երկրների ներքին կացության քայքայմանն ուղղված արևմտյան որոշ էլիտաների ապակայունացնող գործունեությունն է», - ասել է գեներալ-գնդապետը:

Նրա փոխանցմամբ` ուշադրության կենտրոնում են մնում ընդհուպ Բելառուսի և Ռուսաստանի սահմաններին ՆԱՏՕ-ի հարձակողական ենթակառուցվածքի մոտեցումը և ուկրաինական ճգնաժամի պայմաններում Բալթյան երկրների ագրեսիվ հռետորաբանությունը:

«Այդ պայմաններում՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական հակամարտության վտանգի բարձր աստիճանը, Կովկասում Հավաքական անվտանգության շրջանում ճգնաժամի սրմանը նպաստում են այդ տարածքում ամրապնդվելու, Կասպյան պաշարներին հասնելու և Կենտրոնական Ասիա ուղիղ մուտք ապահովելու առանձին երկրների փորձերը», - հայտարարել է Սիդորովը:

Նա պնդել է նաև, թե Վաշինգտոնը սատարում է միջազգային ահաբեկչությունը, երիտասարդներին փորձում է ներգրավել ծայրահեղական ակտիվության մեջ և դրանով լարվածություն է ստեղծում Կենտրոնասիական տարածաշրջանում:

«Արդյունքում՝ Արևմուտքի կողմից ճգնաժամեր և ռազմական հակամարտություններ հրահրելու, գունավոր հեղափոխություններ կազմակերպելու, ահաբեկիչներին սատարելու և անցանկալի երկրների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականությունը ՀԱՊԿ-ի շուրջ ապակայունացման գոտի է ստեղծում», - ասել է Անատոլի Սիդորովը:

XS
SM
MD
LG