Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ը ամրապնդելու է համագործակցությունը ներսում և «այլ բարեկամ երկրների հետ». բելառուսցի պատգամավոր


ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները, արխիվ
ՀԱՊԿ և անդամ երկրների դրոշները, արխիվ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Արևմուտքի ճնշման ֆոնին մտադիր է ամրապնդել համագործակցությունը ինչպես կազմակերպության ներսում, այնպես էլ այլ բարեկամ երկրների հետ։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի բելառուսցի անդամ Սերգեյ Ռաչկովը:

Արևմուտքը շարունակում է ուժեղացնել պատժամիջոցների ճնշումը, տեղի է ունենում միջազգային հարաբերությունների փլուզում. - «Սա, իհարկե, չի բավարարում ո՛չ Բելառուսի Հանրապետությանը, ո՛չ Ռուսաստանի Դաշնությանը և ընդհանրապես ՀԱՊԿ անդամներին։ Բայց, իհարկե, հատուկ ճնշման տակ են գտնվում երկու երկրներ՝ Բելառուսը և Ռուսաստանը։ Ուստի մենք, անշուշտ, ՀԱՊԿ շրջանակում քննարկում ենք առաջին հերթին կազմակերպության ներսում համերաշխության ամրապնդումը, մեր կազմակերպության հետագա դիրքավորումը միջազգային ասպարեզում, ընդլայնելով միջազգային համագործակցությունը այն երկրների և ռազմաքաղաքական դաշինքների հետ, որոնք շահագրգռված են համագործակցել ՀԱՊԿ-ի հետ», - հայտարարել է Ռաչկովը կազմակերպության անդամ երկրների խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների՝ Մոսկվայում կայացած հանդիպումից հետո:

Բելառուսն այս տարի նախագահում է ՀԱՊԿ-ում, որի կազմում են նաև Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։

XS
SM
MD
LG