Կրակը մարելուց շատ չանցած հրապարակված պաշտոնական միակ վարկածը, թե հրդեհը բռնկվել է վառարանը բենզինով վառելու պատճառով, իրավապաշտպանները, ընդդիմադիրները կասկածի տակ են դնում։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցնում է՝ Ազատ գյուղը սահմանին է՝ Ադրբեջանի զինուժի ուղիղ նշանառության տակ. «Օրինակ, բացառված չէ, որ անօդաչու թռչող սարքը գուցե խոցել է»:
Կառավարության նիստում վարչապետի առաջ քաշած միակ վարկածը նոր հարցեր առաջացրեց, երբ դասակի հրամանատարը դեպքի վայրում հայտարարեց, հրդեհից առաջ եղել է կեցավայրում, բեզնին չկար. «Չի եղել, եթե լիներ էլ, ես չէի թույլատրի, հաշվի առնելով հետագա վատ բաները, որ կարող է լինել»:
Մինչդեռ վարչապետը, որ ասում էր՝ պարզելու շատ բան էլ չկար, Քննչական կոմիտեի ղեկավարը, որի համոզմամբ վարկածը բավական հիմնավոր է, մանրամասներ էին հրապարակում՝ ինչպես է հրդեհը վառարանից տարածվել:
«Ինքնապաշտպանական բնազդից ելնելով այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ», - նշեց վարչապետը:
Քրեական գործով որևէ մանրամասն դեռ չի հրապարակվել, թե, օրինակ, ո՞վ և ինչպե՞ս է արգելված նյութ բենզինը տարել զորամասի կեցավայր։ Բենզինի արգելքը Կառավարության նիստում հիշատակված հակահրդեային միակ կանոնն էր, հայտնի չէ արդյո՞ք զորանոցի կեցավայրում եղել են կրակմարիչներ, լրացուցիչ ելքեր նախատեսված արտակարգ պատահարների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Արդյոք հրաժարական կներկայացնի Սուրեն Պապիկյանը. իշխանությունը հարցն այս պահին տեղին չի համարումՀրդեհի հետևանքով վիրավոր զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է«Ենթադրենք ադրբեջանցին էր հարձակվել ու մտել էր ներս, կա՞ր որևէ հատված, կա՞ր ոևէ տեղ, որտեղից կարող էին զինվորները դուրս գալ և ինքնապաշտպանություն կառուցել, ոչ, նրանք բոլորը սպանվելու էին այդ տանը: Զինվորներին՝ 25-30 հոգի լցնում են այդ հյուղակի մեջ ու համարում, որ առաջնագծի հարցը լուծված է, կահավորված է», - ասաց Թագուհի Թովմասյանը
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահը դիրքերի կահավորումից դժգոհող ընդդիմադիրներին ընդամենը մեկ ամիս առաջ հրավիրում էր առաջնագիծ՝ համոզվելու, որ բարեփոխումներն աննախադեպ են:
«Գնանք Ջերմուկ և դու ինքդ կտեսնես ինչ է նոր կահավորումը և ինժեներական զորքի կայացումը ոնց է տեղի ունենում: Հասկացողները հասկացան, թե նման կահավորանքի պայմաններում զինվորի կյանքն ինչպես կարելի է փրկել», - ասել է Անդրանիկ Քոչարյանը::
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի տեղեկություններով՝ պատերազմից հետո գյուղի լքված տունն է վերածվել զորամասի կեցավայրի, այն հեռու էր տարրական չափանիշներից, դրա վկայությունն է նաև, որ այրվող զինվորներին փրկելու համար ստիպված են եղել շենքի պատը քանդել, պատուհանները ճաղավանդակներով էին, երկրորդ մուտք չկար։ Առաջ քաշված պաշտոնական վարկածը, ըստ Ալեքսանյանի, իշխանության դեմքը փրկելու համար է:
«Ձեր քննչական գործողությունները մենք շատ լավ գիտենք, դրանք գործերը կոծկելու, հրամանատարներին փրկելու, զինվորներին մեղադրելու, ինչպես վարչապետը նստած ուղղորդում էր քննչական մարմիններին նաև, որ մեղավորներ էր գտել, որ էս էր բերել, արգելված էր: Իսկ դու ի՞նչ եք արել», - նշեց Ալեքսանյանը: