Գարեգին Պողոսյանը նշանակվել է երկրորդ բանակային կորպուսի հրամանատար, նախագահի հրամանագիրը հրապարակված է պաշտոնական կայքէջում:
Պողոսյանը Հայաստանի զինված ուժերի գնդապետ է, ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս։
Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։
Դեպքից ժամեր անց 8 սպա ազատվեց պաշտոնից, այդ թվում՝ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։