Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) արդեն մեկ ամսից ավելի փակ Լաչինի միջանցքի հարցը բարձրացրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առջև։ ՄԻԵԴ-ը կոմիտեին խնդրել է վերահսկել, որ Ադրբեջանը կատարի դատարանի միջանկյալ որոշումը։ տեղեկացրել է ընդդեմ Ադրբեջանի մոտ մեկ ամիս առաջ կայացրած իր որոշման մասին՝ խնդրելով վերահսկել, որ Բաքուն կատարի այդ որոշումը։
Նախարարների կոմիտեն Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, սովորաբար Եվրադատարանը քաղաքական այս մարմին դիմում է, երբ կողմերից մեկը չի կատարում դատարանի որոշումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ի պահանջի չկատարման դեպքում կարող է քննարկվել Բաքվի նկատմամբ պատժամիջոցների հարցը. ԿիրակոսյանԵվրադատարանը Բաքվին պարտավորեցրել էր ձեռնարկել բոլոր միջոցները՝ ապահովելու միջանցքով Հայաստանում բուժման կարիք ունեցող ծանր հիվանդների և ճանապարհին առանց սննդի և գոյության անհրաժեշտ միջոցների մնացած մարդկանց տեղաշարժը։ Մինչդեռ Ադրբեջանը չի կատարել այս որոշումն ամբողջությամբ, ասում է միջազգային ատյանում աշխատանքի մեծ փորձ ունեցող միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը. - «Ոչ թե մեծամասամբ, այլ ամբողջությամբ։ Որովհետև հիմքում դրված է ազատ տեղաշարժի իրավունքը, և այն, ինչ որ Կարմիր խաչը անում է, դա արվում է զուտ հումանիտար նպատակով։ Դա որևէ կերպ չի լուծում մարդկանց հիմնարար իրավունքը՝ ազատ տեղաշարժը։ Կրկին Եվրոպական դատարանի այս որոշումը հաստատեց, որ դատարանը նույնիսկ ընդհատումներով միջանցքի տրամադրումը չի ընդունել որպես հարցի լուծում»։
Չնայած անցած մեկ ամսում Կարմիր խաչի միջնորդությամբ ու ուղեկցությամբ երեք տասնյակ հիվանդներ են տեղափոխվել Երևան, խնայողության ռեժիմի անցած Արցախում դադարեցվել են պլանային վիրահատությունները, շուրջ 430 քաղաքացի սպասում է այդ հնարավորությանը։ Արցախցիները չեն կարողանում ելումուտ անել, դադարել են բեռնափոխադրումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան առնվազն երկու տարովԱդրբեջանը պետք է հասկանա՝ հայերի կյանքի գնով խաղաղություն չի կարող լինել. Արցախի պետնախարարFreedom House-ը Ադրբեջանին կրկին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքըԱՄՆ ՄԶԳ կառավարիչը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԻԵԴ-ը հրատապ ծանուցում է ուղարկել ԵԽ Նախարարների կոմիտեին Լաչինին առնչվող որոշման հարցովՀայաստանի կառավարության փոխանցմամբ, անցած մեկ ամսում Երևանը պարբերաբար թարմ օրինակներ է ներկայացրել Ստրասբուրգին, թե ինչպես Բաքուն չի կատարում Եվրադատարանի որոշումը. - «Մեր պահանջը բավարարվեց, իսկ Ադրբեջանի բոլոր պահանջները մերժվեցին», - Ֆեյսբուքում գրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։
Ի՞նչ կարող է հետևել Եվրադատարանի երեկվա քայլին։ Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանի խոսքով, հաջորդիվ պետք է վարույթ նախաձեռնվի. - «Հաջորդը կլինի Նախարարների կոմիտեից արդեն սեփական վարույթ նախաձեռնելը։ Ինչպես նշեցի, դա կավարտվի նրանով, որ միջանկյալ բանաձև կընդունվի, իհարկե՝ ոչ մոտ ապագայում։ Թեև՝ ամիսների ընթացքում գուցե։ Միջանկյալ բանաձևը արդեն քաղաքական փաստաթուղթ է առ այն, որ Արդբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի որոշումը, և կհրավիրի Ադրբեջանին ներկայացնել իր բացատրությունները։ Եթե դրանք էլ նրան չբավարարեն, արդեն կընդունի բանաձև՝ վերջնական փաստաթուղթ, որ տվյալ գործով Ադրբեջանը չի կատարում Եվրոպական դատարանի վճիռը»։
Արդյո՞ք սա նշանակում է, որ Ադրբեջանը, ի վերջո, կբացի Լաչինի միջանցքը։ Արա Ղազարյանը դժվարանում է ասել, բայց շեշտում է՝ եթե Նախարարների կոմիտեի պահանջն էլ չկատարվի, հարցը կտեղափոխվի քաղաքական հարթություն՝ պատժամիջոցների տեսքով, իսկ Բաքուն, որքան էլ ցույց չտա, խուսափում է նման սցենարից. - «Ի վերջո, եթե հարցը կրկնվի, և Ադրբեջանը որոշի ընտրել այդ ճանապարհը, որ պետք է գնալ հարաբերությունների սրմանը Եվրոպայի խորհրդի հետ, հարցը կմտնի արդեն ԵԽԽՎ (Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով), որտեղ, ենթադրենք, օրակարգում հարց կմտնի, թե արդյոք Ադրբեջանը կատարում է իր միջազգային պարտավորությունները Եվրոպայի խորհրդի առջև»։
Հայկական կողմը նաև հայտնել է, որ Եվրադատարանը մերժել է անցած ամիս Լաչինի միջանցքին առնչվող Ադրբեջանի դիմումները։ Բաքուն, դեկտեմբերին դիմելով Ստրասբուրգ, Երևանին մեղադրել էր Լաչինի շրջանում ադրբեջանցիների ունեցվածքը ոչնչացնելու համար։ Կողմերը նաև ՄԱԿ-ի դատարան են դիմել։ Հունվարի 30-ին Հաագայում նախատեսված «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» նիստում քննարկվելու է Լաչինի միջանցքի արգելափակումը դադարեցնելու և դրա ապահովման համար միջանկյալ միջոցներ կիրառելու Հայաստանի հայցը: Մեկ օր անց «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» նիստում քննարկվելու է «ադրբեջանական տարածքների ականապատման» հարցը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդարադատության միջազգային դատարանը կքննի Հայաստանի և Ադրբեջանի հայցերը