Ադրբեջանի վարչապետը հայտարարել է՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ խթան կհանդիսանա Ադրբեջանի զարգացման համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալի Ասադովն այդ մասին խոսել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստի ընթացքում։
«Հայրենական պատերազմին հաջորդած ժամանակահատվածում մեծ աշխատանք է տարվել ազատագրված տարածքների վերականգնման ուղղությամբ։ «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ խթան կհանդիսանա Ադրբեջանի զարգացման համար», - ասել է ադրբեջանական կառավարության ղեկավարը։
Բաքուն մշտապես պնդում է, թե Երևանը պարտավորվել է Լաչինի միջանցքի օրինակով «Զանգեզուրով միջանցք» տրամադրել Ադրբեջանին, ինչն առանց մաքսակետերի տեղադրման թույլ կտա ուղիղ կապ հաստատել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
Երևանը հերքում է, թե նման պարտավորություն է ստանձնել, շեշտելով, թե պատրաստ է հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց հարգելով երկու երկրների ինքնիշխանութունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է», - պնդում է Ալիևը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ոչ մի միջանցք չենք կարա տանք»․ Սամվել Բաբայան