«Հայաստանը Լաչինի միջանցքը օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին», - Turan գործակալության փոխանցմամբ՝ այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Միջանցքի ոչ նպատակային օգտագործմանը պետք է վերջ տրվի։ Ադրբեջանը այդ ուղղությամբ համապատասխան քայլերի կդիմի», - պնդել է Ջեյհուն Բայրամովը՝ նշելով, որ 2021 թվականին Ղարաբաղում «տեղադրված ականները» այնտեղ են հասցվել հենց Լաչինի միջանցքով։
«Հայաստանը խախտում է եռակողմ հայտարարության հիմնարար սկզբունքները և չի կատարում Ադրբեջանի տարածքից բոլոր հայկական զինված կազմավորումների դուրսբերման պարտավորությունը», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։