«Հայաստանը, անկասկած, կմնա ՀԱՊԿ-ում», չնայած ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, երեկ կազմակերպության երևանյան գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Միջոցառումը [ՀԱՊԿ գագաթնաժողովը], չնայած ամբողջ բարդությանը, չնայած, ինչպես ղեկավարներն ասացին իրենց ելույթների ժամանակ, ամեն ինչ չէ, որ հաջողվեց համաձայնեցնել, միջոցառումը ևս մեկ անգամ հաստատեց այս ձևաչափի պահանջված լինելը, ՀԱՊԿ-ի արդիականությունն ու կենսունակությունը», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հավելել է Կրեմլի խոսնակը:
Պեսկովը նշել է, որ այս տարի ՀԱՊԿ-ը շատ կարևոր դեր է խաղացել հունվարին Ղազախստանում ստեղծված իրավիճակի կարգավորման գործում։
"Россия 1" հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրեմլի խոսնակը համոզմունք է հայտնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերն «ակնհայտորեն պահանջված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման գործում»:
Պեսկովն ուշադրություն է հրավիրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, որ նա հակված է ՀԱՊԿ-ի աշխատանքը Բաքվի և Երևանի միջև իրավիճակի շուրջ մեկնաբանել որպես ձախողում։
«Դա հայկական կողմի տեսակետն է, հայկական կողմի իրավունքն է այդպես դիտարկել իրավիճակը։ Բայց մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ի պահանջվածությունն այս իրավիճակում ակնհայտ է», - պնդել է Վլադիմիր Պուտինի խոսնակը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԱՊԿ-ից որևէ արձագանք չենք ստացել Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում դաշինքի իմիջին. ՓաշինյանԵրեկ Երևանում կայացած գագաթնաժողովում Հայաստանի վարչապետը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը դրանում ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատականի բացակայության պատճառով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Քաղաքական գնահատականի բացակայության պատճառով» Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ փաստաթուղթը