Հայկական կողմը ստորագրվելիք փաստաթղթում լրացում էր առաջարկել, բայց «որոշեցինք այդ երկու կետը չընդունել, չխորանալ դրանց մեջ», հայտարարեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը Հայաստանից ընդունող Բելառուսի նախագահը կառույցի անդամ երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպմանը։
Ալեքսանդր Լուկաշենոն, սակայն, չասաց, թե ինչի մասին էին այդ կետերը։
Երևանը դաշինքից ռազմական աջակցությունից բացի, նաև հստակ քաղաքական գնահատական էր ակնկալում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ։ Պաշտոնական Երևանը մինչ այս պահը չի հստակեցրել, թե ինչ լրացումներ է առաջարկել։
«Բայց առաջին անգամ մենք համաձայնեցինք, որ մոտեցման կետեր կան, որ համաձայնության գանք։ Ինչպես հասկացանք գործող նախագահողից, այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտը, եթե այնպես գործենք, ինչպես այսօր քննարկել ենք, կավարտվի։ Եվ խաղաղության պայմանագիր կկնքվի։ Նիկոլ Վովաևիչը լռում է, ուրեմն նա էլ է համաձայն իմ ասածի հետ», - ասաց Լուկաշենկոն։