Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ միանգամից չորս երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ Շոյգուն Ֆրանսիայի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ հեռախոսազրույցներում մտահոգություն է հայտնել, թե Ուկրաինան պատրաստվում է իր իսկ տարածքում «կեղտոտ միջուկային ռումբ» օգտագործել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շոյգու- Աքար հեռախոսազրույց է կայացելԿիևը կտրականապես հերքում է Շոյգուի մեղադրանքները, շեշտելով՝ Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» չկա, և նման ռումբ օգտագործելու մտադրություն իրենք չունեն։
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ռուսական կողմի հայտարարություններն անվանել է վտանգավոր և անհեթեթ, նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ ասել է, որ միակը, ով կարող է մտածել Եվրոպայում միջուկային զենք օգտագործելու մասին, Վլադիմիր Պուտինն է:
«Եթե Շոյգուն զանգում ու ասում է, թե իբր Ուկրաինան ինչ-որ բան է պատրաստում, նշանակում է՝ Ռուսաստանն արդեն նախապատրաստել է նման բան։ Այժմ աշխարհը պետք է հնարավորինս կոշտ արձագանքի», - հայտարարել է Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Պեսկովի՝ ՌԴ-ին բռնակցված ուկրաինական շրջանները գտնվում են միջուկային զինանոցի պաշտպանության ներքոՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Շոյգուն Բեն Ուոլեսին ասել է, որ Ուկրաինան գործողություններ է ծրագրում հակամարտությունը սրելու համար: Բրիտանացի նախարարը հերքել է այդ մեղադրանքները և մտահոգություն հայտնել, որ Մոսկվան դրանք կարող է օգտագործել էսկալացիայի համար։
Հեռախոսազրույցներից առաջ “РИА Новости”-ն հայտնել էր, թե իբր «Կիևի ռեժիմը «կեղտոտ ռումբով» սադրանք է պատրաստում Ուկրաինայում»: Դրա նպատակը, ըստ ռուսական գործակալության, Ռուսաստանին մեղադրելն է Ուկրաինայում զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ։ “РИА Новости”-ն այնուհետև գրում է, թե ռումբի վրա աշխատանքն «արդեն ավարտական փուլում է», և ուկրաինական իշխանությունները «գաղտնի շփումներ են իրականացնում Լոնդոնի հետ՝ միջուկային զենքի բաղադրիչները Կիևին փոխանցելու շուրջ»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս ամիսներ առաջ ասել էր, թե «հատուկ ռազմական օպերացիա» սկսելու պատճառներից մեկը միջուկային զենք ձեռք բերելու Ուկրաինայի ցանկությունն է։