Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ միջուկային «Արմագեդոնի» վտանգն ամենաբարձր մակարդակի վրա է 1962 թվականի Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։
Բայդենի մեկնաբանությունները հնչում են ռուսաստանցի պաշտոնյաների պնդումների ֆոնին, որ մարտավարական միջուկային զենքը կարող է օգտագործվել:
Ելույթ ունենալով դրամահավաքի ժամանակ՝ Բայդենն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն մարդն է, ում «բավականին լավ» է ճանաչում, և Ռուսաստանի ղեկավարը «չի կատակում, երբ խոսում է մարտավարական միջուկային զենքի, կենսաբանական կամ քիմիական զենքի կիրառման մասին»: «Մենք չենք բախվել Արմագեդոնի հեռանկարին [ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն] Քենեդու ժամանակներից ի վեր և Կարիբյան ճգնաժամից հետո», - հավելել է նա:
Բայդենը հասկացրել է, որ Պուտինի սպառնալիքներն իրական են, «որովհետև նրա զինված ուժերը, կարելի է ասել, այնքան էլ արդյունավետ չէին», ինչպես նա ակնկալում էր։