Ռուսաստանը դեռևս չի ծանուցել Միացյալ Նահանգներին միջուկային զորավարժությունների մասին, երեկ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:
Վաշինգտոնը կարծում է, որ Մոսկվան, ամենայն հավանականությամբ, մի քանի օրվա ընթացքում հրթիռների փորձարկում կկատարի իր ամենամյա «Գրոմ» զորավարժությունների շրջանակներում:
Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի համաձայն Ռուսաստանը պարտավոր է նախապես տեղեկացնել նման հրթիռների արձակման մասին։ Այդ ծանուցումը դեռ չի ուղարկվել, ասել են Պենտագոնից։