Բլինքենը և Նուլանդը հանդիպել են օտարերկրյա դիվանագետների հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և քաղաքական հարցերով նրա տեղակալ Վիկտորիա Նուլանդը երեկ Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ-ում դիվանագիտական առաքելությունների պաշտոնյաների հետ՝ կոչ անելով նրանց աջակցել ՄԱԿ-ի բանաձևին, որը դատապարտում է Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը:

Առցանց հանդիպմանը մասնակցել են ավելի քան 100 պետություններ ներկայացնող 165 դիվանագետներ։

Բանաձևի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա օրերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտակարգ նիստի շրջանակում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ ԳԱ-ն կքննարկի Ուկրաինայի 4 շրջանների բռնակցումը դատապարտող բանաձևի նախագիծը