Մատչելիության հղումներ

Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում հանրաքվեները դատապարտող բանաձևի վրա


Ռուսաստանը վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ բանաձևի վրա, որը դատապարտում է ուկրաինական չորս շրջաններում հանրաքվեները և պահանջում է անհապաղ դադարեցնել Ռուսաստանի «լայնամասշտաբ, անօրինական ներխուժումն Ուկրաինա»:

Անվտանգության խորհրդի 15 անդամներից միայն Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան է դեմ քվեարկել այդ բանաձևին: Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան և Գաբոնը ձեռնպահ են մնացել: Խորհրդի հինգ մշտական անդամներից մեկի՝ Ռուսաստանի մեկ ձայնը բավական էր՝ արգելափակելու բանաձևի ընդունումը:

Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայից բռնազավթած չորս շրջանները՝ Դոնեցկը, Լուգանսկը, Զապորոժիեն և Խերսոնը Ռուսաստանին միացնելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG