ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր արտահերթ նիստում կսկսի Ռուսաստանի կողմից ուկրաինական չորս շրջանների բռնակցումը դատապարտող բանաձևի նախագծի քննարկումը։
«Եթե ՄԱԿ-ի համակարգը և միջազգային հանրությունը Գլխավոր ասամբլեայի միջոցով չարձագանքեն [տարածքներ գրավելու] նման անօրինական փորձերին, ապա մենք շատ, շատ վատ վիճակում կհայտնվենք», - լրագրողներին ասել է ասել է նախագծի հեղինակներից մեկը՝ ՄԱԿ-ում Եվրամիության դեսպան Օլոֆ Սքոոգը:
Նրա խոսքով՝ «եթե Գլխավոր ասամբլեան որևէ քայլ չձեռնարկի, ապա քարտ բլանշ կտա այլ երկրների՝ նույնը անելու կամ ճանաչելու այն, ինչ արել է Ռուսաստանը»։