Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ պարզելու, թե Սյունիքի ազգաբնակչության վրա ինչ ազդեցություն են ունեցել սեպտեմբերի կեսերի հարձակումները և քննարկելու հումանիտար կարիքները։
Վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Անկախության օրվա ուղերձը՝ ԱՄՆ դեսպանությունը շեշտել է՝ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
ԱՄՆ պետքարտուղարը Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել էր, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը։
«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից լավագույն մաղթանքներս եմ հղում Հայաստանի ժողովրդին Անկախության տոնի առթիվ։ Խորհրդային Միությունից իր անկախությունը հռչակելուց հետո՝ ավելի քան 30 տարի մենք տեսել ենք Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքների, ինչպես նաև երկրում մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, տնտեսության և արդարադատության ոլորտի զարգացման և ամրապնդման հարցերում։ Հպարտ ենք գործակցել Հայաստանի հետ այս ոլորտներում, որոնք մարմնավորում են մեր ընդհանուր արժեքները։ Մենք կշարունակենք աջակից լինել Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը», - ասված էր ուղերձում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական ձգտումներին, ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքեն