Ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի զինված ուժերը կորցրել են մոտ 20 հազար զինծառայող: Այդ մասին հաղորդում է The Guardian բրիտանական օրաթերթը՝ վկայակոչելով մի անանուն բարձրաստիճան պաշտոնյայի:
Մայիսի երկրորդ կեսի դրությամբ, ըստ բրիտանական հետախուզական աղբյուրների, ռուսներն Ուկրաինայում մոտ 15 հազար զինծառայող են կորցրել, ինչը հավասար է Աֆղանստանի դեմ 9 տարի տևած ամբողջ պատերազմի ընթացքում խորհրդային բանակի կրած կորուստների թվին:
Բրիտանական պարբերականը գրում է, թե մարդուժի և տեխնիկայի առավել ծանր կորուստներ ռուսները կրում են Լուգանսկի շրջանի արևմտյան հատվածում՝ Սևերոդոնեցկի և Լիսիչանսկի համար մարտերում, որտեղ նրանք որոշակի նվաճումներ են ապահովել և կարողացել են առաջ շարժվել:
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պնդմամբ էլ՝ ռուսական կողմն ավելի քան 31 հազար մարդ է կորցրել:
Վերջին անգամ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 25-ին հայտնել է, որ Ուկրաինայում սպանվել է 1351 ռուսաստանցի զինծառայող:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսները պետական գաղտնիք են դարձրել Ուկրաինայում զոհված զինծառայողների թիվըՈւկրաինական կողմն իր կորուստների մասին չի հաղորդում: Ռուսները պնդում են, որ Ուկրաինայի կորուստներն անգամներով են գերազանցում Ռուսաստանինը:
Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի փոխանցմամբ՝ «ամեն օր զոհվում է մոտ 100 և վնասվածք է ստանում մոտ 500 ուկրաինացի զինծառայող»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Յուրաքանչյուր օր ուկրաինացի մինչև 100 զինվոր է զոհվում, շուրջ 500-ը՝ վիրավորվում․ Ալեքսեյ ՌեզնիկովԱրևմտյան աղբյուրները նշում են, որ շարունակվող պատերազմի ընթացքում զոհվածների, վիրավորների և գերիների մասին Մոսկվայի և Կիևի հայտնած տվյալները չի կարելի արժանահավատ համարել: