Մատչելիության հղումներ

Զելենսկի․ «Սևերոդոնեցկում իրադրությունը շատ ծանր է, բայց մենք դեռ դիմանում ենք»


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, արխիվ

Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ չնայած այն հանգամանքին, որ Սևերոդոնեցկում անհավասար մարտեր են ընթանում, ուկրաինական զորքերն այդտեղ հաջողության հասնելու իրական շանսեր ունեն։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է երկուշաբթի ուշ երեկոյան Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Իրադրությունն արևելքում, մասնավորաբար՝ Սևերոդոնեցկում, բարդ է։ Մենք, սակայն, դիմանում ենք։ Ռուսական ուժերն ավելի ուժեղ են, քանակական առումով ևս նրանք մեզ գերազանցում են։ Չնայած այդ ամենին՝ ես կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ [հաջողությամբ] պայքարելու բոլոր շանսերն ունենք», - հայտարարում էր Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև բացատրում էր, թե ինչու ուկրաինական ուժերը չեն նահանջում Սևերոդոնեցկից՝ գերադասելով ներքաշվել անհավասար մարտերի մեջ։

«Դուք պետք է հասկանաք, որ երբ նահանջում ենք ավելի շահեկան դիրքերի, ապա հետագայում արդեն իսկ կորցրածները հետ բերելը շատ ավելի մեծ մարդկային կորուստների կարող է հանգեցնել։ Շատերն ասում են՝ ինչո՞ւ մենք հետ չենք վերցնում արդեն իսկ կորսված բոլոր տարածքներն ու բնակավայրերը։ Մարդիկ, սակայն, պետք է իմանան նման քայլերի գինը։ Այժմ մենք տեղում կանգնած ենք դիմադրում և զոհեր ենք տալիս։ Իսկ եթե նահանջենք ավելի լավ դիրքերի, ապա որոշենք կրկին հարձակվել, շատ ավելի մեծ թվով զոհեր կունենանք», - հայտարարում էր Վլադիմիր Զելենսկին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG