Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուր օր ուկրաինացի մինչև 100 զինվոր է զոհվում, շուրջ 500-ը՝ վիրավորվում․ Ալեքսեյ Ռեզնիկով


Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ասել է, որ ռազմաճակատում իրավիճակը ծանր է։ «Յուրաքանչուր օր մենք մինչև 100 զինվոր ենք կորցնում, շուրջ 500-ը վիրավորվում են։ Կրեմլը շարունակում է ճնշել զանգվածով, տեղապտույտ են տալիս, հզոր դիմադրության հանդիպում, մեծ կորուստներ կրում, բայց դեռ ուժեր ունեն ռազմաճակատի առանձին հատվածներում առաջ շարժվելու համար», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռեզինկովը։

Պատերազմի 104-րդ օրը Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնում է, որ ռուսական ուժերը գրոհում են Բոգորոդիչնևոյի շրջանում, որն ընկած է Դոնեցկի մարզի Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների ճանապարհին։

Ըստ հաղորդագրության՝ ռազմաճակատի մյուս հատվածներում էական փոփոխություններ չկան։ Սևերոդոնեցկում մարտերը շարունակվում են։ Ռուսները անհաջող փորձ են կատարել հարևան Լիսիչանսկի վրա գրոհել հարավային կողմից։

Լուգանսկի մարզի ղեկավար Սերգեյ Գայդայն ասել է, որ անցած մեկ օրում Լիսիչանսկում 3 բնակիչ է զոհվել ռմբահարումների հետևանքով։ Ռուսական հրետանին ու ավիացիան շարունակում եմ ռմբակոծել Դոնեցկի, Զապորոժիեի, Խերսոնի ու Նիկոլաևի մարզերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG