«Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը։
Երեկոյան այդ մասին Արցախում անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է նախագահ Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, նշելով․ - «Այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը կրկին հայտարարում է ինքնորոշման իրավունքից չշեղվելու դիրքորոշման մասինԱնվտանգության խորհրդի նիստին նախորդել էր Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը, որտեղ քննադատել էին Միշելի հայտարարությունն ու դիմել Արցախի նախագահին, որպեսզի հրատապ կարգով անվտանգության խորհրդի նիստ հրավիրի՝ օրակարգում ներառելով «բրյուսելյան հանդիպումից հետո ստեղծված կացությունը և անելիքները»։
Նիստին մասնակցած խորհրդարանի Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը պաշտոնական տեղեկատվությունից բացի այլ մանրամասներ չփոխանցեց։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը կիրակի Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո իր անձնական տեսակետն էր հայտնել՝ ասելով. - «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ, իմ համոզմամբ, անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի»:
Միշելի այս ձևակերպումներին երեկ Ազգային ժողովում, հարցուպատասխանի ընթացքում, անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քանի որ քննարկումների արդյունքում համաձայնություն չի ձևակերպվել կողմերի միջև ձևակերպումների շուրջ, ԵՄ խորհրդի նախագահը որոշել է իր կողմից անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեր երկու կողմերի դիրքորոշումներից, ինչքանով է դա ստացվել, ինչքանով է ճշգրիտ, դա ուրիշ քննարկման հարց է, այլ բան, որ մենք մեր դիրքորորշումները արտահայտել ենք և նոր էլ մեջբերեցի և այդ դիրքորոշումների մեջ, բնականաբար, որևէ փոփոխություն չկա, և մենք շարունակելու ենք հետևողականորեն գնալ այդ ճանապարհով», - ասաց գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը․ վարչապետԱնվտանգության խորհրդի նիստում Արցախի նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրության, փոխանցել է վարչապետ Փաշինյանի հավաստիացումը, որ «որևէ մեկը չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, կոնկրետ առաջարկի դեպքում այն կքնարկվի Արցախի իշխանությունների հետ, իսկ հանրությունն էլ այդ մասին կտեղեկացվի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի Հայաստանինը». Ալիև