Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ մայիսի 13-ին Դուշանբեում սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ Երևանում վերլուծաբանները թերահավատ են, որ կողմերին կհաջողվի նշանակալի առաջընթաց գրանցել բանակցություններում։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ մի կողմից՝ տևական ընդմիջումից՝ դեռևս 1999-ին Նախիջևանում կայացած Ռոբերտ Քոչարյան-Հեյդար Ալիև ուղիղ բանակցություններից հետո, առաջին անգամն է, որ Երևանն ու Բաքուն անմիջականորեն շփվում են միմյանց հետ։ Բայց մյուս կողմից՝ առկա են լուրջ խոչընդոտներ բանակցությունների հետագա ընթացքի համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ. վարչապետ«Հայկական կողմն իր այդ 6 սկզբունքների մեջ առաջնային նշանակություն է տալիս անվտանգության հարցին, և, ինչպես նշել էր անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսքն անվտանգության ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին է, իսկ անվտանգության ինստիտուցիոնալ մեխանիզմների մասին խոսելիս կարելի է ենթադրել երևի ինչ-որ անժամկետ խաղաղապահ առաքելության առկայությունը հակամարտության գոտում։ Սա, կարծում եմ, լուրջ խնդիր է լինելու և լուրջ խոչընդոտ է լինելու առաջընթացի համար բանակցություններում, որովհետև Ադրբեջանը դժվար թե համաձայնի, իրենց տեսանկյունից, իրենց տարածքում խաղաղապահ առաքելության, այսինքն՝ օտար զորքի տեղակայմանն՝ անժամկետ սկզբունքով», - ասաց քաղաքագետը։
Գրիգորյանի կարծիքով՝ անգամ «իջեցված նշաձողի» պայմաններում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են անհաղթահարելի տարաձայնություններ ունենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե Հայաստանը չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ չենք ճանաչի Հայաստանինը». Ալիև«Այսինքն, եթե նույնիսկ Հայաստանի իշխանությունները համաձայնեն ընդունել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջաի կազմում, ես չեմ կարծում, որ Բաքուն այս փուլում հակված է գնալ այդպիսի զիջման, որովհետև իրենց տեսանկույնից դա զիջում կլինի, քանի որ պատերազմի ավարտից հետո նրանք անընդհատ խոսում են հակամարտության ավարտված լինելու մասին, խոսում են այն մասին, որ չկա նույնիսկ տարածքային միավոր Լեռնային Ղարաբաղ, և Ալիևի համար դժվար է լինելու Լեռնային Ղարաբաղին ինչ-որ քաղաքական կարգավիճակի տրամադրումն Ադրբեջանի կազմում վաճառելը, իսկ քաղաքական կարգավիճակից ցածր ինչ-որ բանի տրամադրումն, ասենք, օրինակ, մշակութային ինքնավարության տրամադրումը, կարծում եմ, նույնիսկ այս իշխանությունները դրան չեն համաձայնվելու, որովհետև անվտանգության և իրավունքների հարցերով դա որևէ էական խնդիր չի լուծելու», - ասաց քաղաքագետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղարաբաղյան խնդրում Հայաստանի մարտավարությունն է՝ արցախցին պետք է ապրի Արցախում և իրեն համարի հայ. Փաշինյան