Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանն այսօր անփոփոխ թողեց խափանման միջոց կալանավորումը՝ մերժելով գրավի միջնորդությունը:
«Դատարանը որոշեց Աղվան Գառնիկի Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն թողնել անփոփոխ՝ հիմնավոր լինելու պատճառաբանությամբ։ Պաշտպանության կողմի միջնորդությունն՝ այլ խափանման միջոցների, այդ թվում՝ չհեռանալու մասին ստորագրությամբ, 50 մլն կամ ավելի ՀՀ դրամ գումարի չափով գրավի կիրառմամբ, մեղադրյալ Աղվան Հովսեփյանին ազատ արձակելը թույլատրելի ճանաչելու մասին մերժել՝ անհիմն լինելու պատճառով», - հայտարարեց նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ հրապարակելով դատարանի որոշման եզրափակիչ մասը։
Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարան՝ հրապարակման օրվանից տասնօրյա ժամկետում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախկին գլխավոր դատախազը բիզնեսով ստացել է մոտ 7 միլիարդ դրամ եկամուտ. քննիչ