Մինսկի խմբի կենսունակությունը խիստ հարցականի տակ է, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միացյալ Նահանգների Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը՝ վկայակոչելով նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունը։
Փաստը մնում է փաստ, որ բոլոր հարցերում այսօր Ռուսաստանն ու Արևմուտքն ունեն այսպես մրցակցային, զրոյական արդյունքով իրար հետ շփվելու հարաբերություն, այս հարցում ևս ունեն բավականին տարբեր շահեր, նկատեց քաղաքագետը՝ շեշտելով՝ դա խնդիր է լինելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պուտինը և Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը«Նիկոլ Փաշինյանի վերջին այցելությունից հետո հրատարակված այդ համատեղ փաստաթուղթը 30 կետից բաղկացած, այնտեղ մի թռուցիկ հղում կա ընդամենը Մինսկի խմբին, որ Մինսկի խումբը շարունակում է գոյություն ունենալ որպես ֆորմատ և դրա փորձառությունը պետք է հաշվի առնել և այլն, բայց կարծում եմ, եթե նայում եք այդ փաստաթղթին ընդհանուր տպավորությունն այն է, որ Ռուսաստանի ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հակամարտության բանակցություններում մի տեսակ դուրս էր Մինսկի խմբի ֆորմատից և չէր ենթադրում Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ կոորդինացում և համագործակցություն», - ասաց քաղաքագետը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․