Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ ձեռնարկելու նպատակ ունի և նման հավանականություն կա Հայաստան-Ադրբեջան սահմանին, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինայնը՝ շեշտելով՝ հիմա Ադրբեջանը փորձում է լայնամասշտաբ հարձակման լեգիտիմությունը ձևավորել։
Նկատելով, որ Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանի անարձագանք է թողնում խաղաղության պայմանագրի հարցը, Հայաստանի կառավարության ղեկավարը հայտարարեց՝ այն բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։
Թե՛ հրապարակային, թե՛ դիվանագիտական ճանապահով Հայաստանն արձագանքել է Ադրբեջանի 5 կետանոց առաջարկին, ասաց Փաշինյանը՝ վերահաստատելով՝ Հայաստանի համար այդ առաջարկում անընդունելի ոչինչ չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի, Հայաստանին ներկայացված առաջարկում կա երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու դրույթ«Հայաստանի համար ընդունելի է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչման սկզբունքը։ Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը այս արձագանքը համարում արձագանքի բացակայություն։ Պատճառն այն է, որ Հայաստանն իր հրապարակային և դիվանագիտական արձագանքում արձանագրել է, որ կա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր, և Հայաստան-Ադրբեջան համապարփակ կարգավորման համատեքստում պետք է հասցեագրվի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը։ Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր չկա, այն այլևս լուծված է։ Բաքվի այս դիրքորոշումը չի պատասխանում մի կարևոր հարցի՝ իսկ ինչպե՞ս է լուծվել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը։ Այս հարցի պատասխանը չկա, ու սա է պատճառը, որ միջազգային հանրությունը շարունակաբար խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտության մասին», - ասաց գործադիրի ղեկավարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում Ալիևը կոչ է արել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումըՓաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնեց՝ շեշտելով՝ Հայաստանը պատրաստ է խաղաղության բանակցությունների անհապաղ մեկնարկին:
«Ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումը: Եվ ես հույս ունեմ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահի հետ քննարկել և համաձայնեցնել Խաղաղության բանակցությունների մեկնարկի հետ կապված բոլոր հարցերը», - ասաց Հայաստանի կառավարության ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ու Փաշինյանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Բրյուսելում
«Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը Ասկերանի շրջանի ուղղությամբ խախտել է շփման գիծը, բանակցություններ են ընթանում, հայտնում է ՍտեփանակերտըՓաշինյանն ընդգծեց՝ Ադրբեջանը փորձում է ոչ թե լուծել այդ [Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների հարցը] հարցը, այլ փակել այն, որը սկսվել է Փառուխ գյուղից և, վարչապետի համոզմամբ, շարունակվելու ակնհայտ միտում ունի։
«Ադրբեջանը փորձում է բոլոր հայերին տեղահանել Լեռնային Ղարաբաղից՝ այդպիսով հարցը փակված համարելու համար։ Եթե սխալվում ենք, ուրեմն Ադրբեջանը թող Լեռային Ղարաբաղի հայության իրավունքների և Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքների քննարկման նկատմամբ կոնկրետ հետքրքրություն ցուցաբերի», - հայտարարեց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փառուխը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է, հայկական ուժերը պահպանել են Քարագլխի հիմնական մասի տիրապետումը
Արցախից ՊԲ ստորաբաժանումները հանելու «Ալիևի պնդումները մտացածին են»
Անդրադառնալով Բաքվի մեկ այլ պնդմանը, թե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունով արձանագրվել է Պաշտպանության բանակը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու պարտավորություն, Փաշինյանը սա առավել քան կամայական մեկնաբանություն որակեց՝ ընդգծելով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, թե որտեղից պետք է դուրս գան հայկական ստորաբաժանումները և որտեղ պետք է մնան։ Նա Ադրբեջանի նախագահի այս պնդումը մտացածին որակեց։
Փաշինայնը նկատեց՝ ԼՂ-ից Պաշտպանության բանակի դուրս բերումը նշանակում է Լեռնային Ղարաբաղից հայերի դուրսբերում՝ նշելով՝ ըստ էության այս պահանջն է, որ Ադրբեջանը ձևակերպում է։
«Փառուխի ճգնաժամը ծագել է պայամանվորվածությունների խախտման արդյունքում»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի առաջարկով ենք Քարագլխի բարձունքից հանել մեր դիրքերը. Սամվել ԲաբայանԼՂ հայությունը պաշտպանվելու կարիք ունի այլապես կդառնա ցեղասպանության զոհ, ասաց Փաշինյանը՝ հայտարարելով՝ Փառուխի ճգնաժամը ծագել է պայամանվորվածությունների խախտման արդյունքում։
«Առաջարկը հետևյալն էր՝ արձանագրել, ֆիքսել շփման գիծը Լեռնային Ղարաբաղում, արձանագրել կողմերի պարտավորությունը՝ չհատել շփման գիծը, գծի երկայնքով հանել բոլոր մարտական հենակետերը, ստեղծել դեմիլիտարիզացված գոտի և պայմանավորվածությունների կատարումն ամրացնել կոնկրետ երաշխիքներով, այս առաջարկությունը չի ընդունվել», - ասաց գործադիրի ղեկավարը՝ շարունակելով․ - «Տարածաշրջանում լարվող իրադրությունը թուլացնելու համար ձեռք էր բերվել պայմանավորվածություն Փառուխ-Խրամորթ հատվածից մի շարք դիրքեր հայելային կերպով հանելու վերաբերյալ և այս պայմանավորվածությունը պիտի երաշխավորեր Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը։ Հայկական մի քանի դիրքեր հետ են քաշվել, Ռուսաստանի խաղաղապահները տեղակայվել են նշված հատվածում, սակայն նրանց աչքի առաջ ադրբեջանցիները ներխուժել են խաղաղապահների պատասխանատվություն գոտի»։
Գործադիրի ղեկավարը հայտարարեց՝ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում խաղաղապահ ստորաբաժանման գոտի շարունակվում է՝ շեշտելով՝ ակնկալում են, որ խաղաղապահ զորախումբը կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ ադրբեջանական ստորաբաժանումների դիուրսբերումը ապահովելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված ստատուս քվոն վերականգնելու համար՝ ակնկալելով նաև խաղաղապահների գործողությունների կամ հնարավոր անգործության պատշաճ քննություն։
«ՍՈւ-30 ինքնաթիռները երկրի սահմանները չեն լքել»
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՊՆ-ն հերքում է, թե Ռուսաստանին է փոխանցել ՍՈւ-30 ինքնաթիռներ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների համարԱրևմտյան աղբյուրներում լայնորեն շրջանառվող տեղեկությունները, թե Հայաստանը իր ունեցած 4 հատ ՍՈւ-30 բազմաֆուկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է Ռուսաստանին՝ Ուկրաինայում օգտագործելու համար, Փաշինյանը ակնհայտ սուտ որակեց։ «Սա իհարկե աղաղակող ապատեղեկատվություն է և մեր ՍՈւ-30-երը Հայաստան ներկրվելու օրվանից մեր երկրի սահմանները ոչ մի անգամ չեն լքել», - ասաց վարչապետը։
Ուկրաինա վարձկաններ տեղափոխելու մասին լուրը «կատարելապես անհեթեթ է»
Անդրադառնալով Հայաստանի տարածքով Ուկրաինա վարձկան-ահաբեկիչներ տեղափոխելու մասին շրջանառվող լուրերին՝ վարչապետն արձանագրեց՝ կեղծ լուրը հրամցվում է իբրև ճշմարտություն։ «Ցանկացած քիչ թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որ երկու տարի առաջ ինքն է տուժել պատերազմում վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը», - ասաց Փաշինյանը, տեղեկատվությունը կատարելապես անհեթեթ որակեց։