Բաքուն հայտարարում է, թե մտադիր է Երևանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, եթե Հայաստանը պատրաստ է լուրջ քայլերի։ Թե ինչ քայլերի մասին է խոսքը՝ պաշտոնական հայտարարությունը չի հստակեցնում։
«Եթե հայկական կողմը խաղաղության համաձայնագրը դիտարկում է ոչ թե որպես հասարակությանը տեղյակ պահելու հերթական ակցիա, այլ՝ լուրջ քայլ, ապա ժամանակն է կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Ուզում ենք կրկին ընդգծել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը։
Բաքուն կրկին հիշեցրել է կարգավորման այն հինգ սկզբունքները, որոնք ներկայացրել էր Հայաստանին, ընդգծելով, որ խաղաղության համաձայնագիրը պետք է հիմնված լինի դրանց վրա։
Մեկնաբանելով Հայաստանի Ավտանգության խորհրդի երեկվա հայտարարությունը, որ անհրաժեշտ են միջազգային զսպման մեխանիզմներ՝ հետագա լարվածությունը կանխելու համար, Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է՝ զսպման լավագույն ձևը միջազգային իրավունքն է, այդ թվում՝ «այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելը և հարգանքը պետությունների ինքնիշխանության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ»։ Հայաստանը, ըստ հայտարարության, չի պահպանում միջազգային իրավունքը և «չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմի մասին»։ Հայաստանը, ըստ հայտարարության, չի պահպանում միջազգային իրավունքը և «չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմի մասին»։
Պնդելով, թե պաշտոնական Երևանը խախտում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները, Բաքուն հայտարարում է, որ հենց դա է «մեծացնում տարածաշրջանում լարվածության աստիճանը և վտանգում խաղաղարար ջանքերը»։