Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, հայտարարում է Հայաստանի արտգործնախարարությունը՝ կից նաև քարտեզներ հրապարակում։
Գոհունակությամբ արձանագրելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին, այդուհանդերձ պաշտոնական Երևանն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի առաջարկով ենք Քարագլխի բարձունքից հանել մեր դիրքերը. Սամվել Բաբայան«Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը դուրս է բերել իր ստորաբաժանումները Փառուխից. ՌԴ ՊՆ