Մատչելիության հղումներ

Հայաստանը Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու հարցով դիմել է ՄԻԵԴ


Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները ոտնահարելու կապակցությամբ շտապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ:

Հայաստանն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից կպահանջի դադարեցնել սպառնալիքները և գնդակոծությունները և կվերականգնի բնական գազի մատակարարումը:

ՄԻԵԴ-ին հասցեագրված Հայաստանի դիմումում արձանագրված են Արցախի քաղաքացիական բնակչությանը և օբյեկտները, այդ թվում՝ դպրոցները գնդակոծությունների ենթարկելու փաստերը:

Գնդակոծության հետևանքով վնասվել է Արցախ գազ հասցնող խողովակաշարը և դրա հետևանքով Արցախի ամբողջ բնակությունը զրկվել է գազի մատակարարումից:

XS
SM
MD
LG