Արցախը հումանիտար աղետի շեմին է, Կառավարության նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով` Ադրբեջանը դիտավորյալ է դիմել այս քայլին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազամատակարարման 2 դադարեցումները տեղի են ունեցել եղանակային աննախադեպ վատ պայմաններում։
Արցախում գազատարի 11-օրյա խափանումից հետո անցած շաբաթավերջին վերականգնված գազամատակարարումը երեք օրից էլ քիչ տևեց։
Ինչպես Արցախի իշխանությունները, այսօր նաև վարչապետ Փաշինյանը պնդեց՝ վերանորոգումից հետո ադրբեջանական կողմը փական է դրել գազատար խողովակի վրա։ «Սա անառարկելիորեն ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ. այն է` անհնարին դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում»,- ասաց վարչապետը՝ շեշտելով՝ այս խնդիրը լայնորեն ներկայացվելու է միջազգային հանրությանը՝ բոլոր փաստերով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործի են դրվել դիվանագիտական բոլոր ջանքերը Արցախում գազամատակարարման խնդրի լուծման համար. Միրզոյան«Ադրբեջանին չի հաջողվի շեղել Հայաստանին խաղաղության օրակարգից»
Ադրբեջանին չի հաջողվի շեղել Հայաստանին խաղաղության օրակարգից՝ հայտարարեց Փաշինյանը՝ ընդգծելով՝ խաղաղության դարաշրջան բացելու Հայաստանի որդեգրած քաղաքականությունն այլընտրանք չունի։
«Ադրբեջանն իր այդ գործողություններով, զանազան սադրանքներով փորձում է մեզ շեղել խաղաղության օրակարգից՝ տարածաշրջանում նոր էսկալացիաներ, նոր պատերազմներ հրահրելու իր քաղաքականությունը կյանքի կոչելու համար։ Բայց մենք չպետք է տրվենք այդ և այդօրինակ սադրանքներին», - ասաց վարչապետը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Բաքվի, Հայաստանին ներկայացված առաջարկում կա երկու երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու դրույթ
Փաշինյանը վերահաստատեց՝ Բաքվի 5 կետանոց առաջարկներում անընդունելի ոչինչ չկա
Անդրադառնալով Բաքվի՝ Երևանին փոխանցած 5 կետանոց առաջարկին՝ Հայաստանի կառավարության ղեկավարը վերահաստատեց՝ այդ առաջարկներում Երևանի համար անընդունելի ոչինչ չկա, «այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոխանցած մեր պատասխանով լրացրել ենք օրակարգը և հետևաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների մեկնարկին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երևանը պատասխանել է Բաքվի առաջարկներին և պայմանագրի կնքման բանակցությունների համար դիմել ՄԽ համանախագահությանը«Ղարաբաղյան հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ»
Անդրադառնալով ընդդիմության քննադատությանը, թե համաձայնել են տարածքային ամբողջականության սկզբունքն ընդունել որպես հարաբերությունների կարգավորման սկզբունք՝ Փաշինյանն այն առավել քան տարօրինակ համարեց։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմաններն ամրացնելու փոխարեն՝ Արցախն Ադրբեջանի կազմում են քննարկում. Տիգրան Աբրահամյան«1999 թվականի նոյեմբերի 19-ին ԵԱՀԿ ստամբուլյան գագաթաժողովից Երևան վերադարձած և տարածքային ամբողջականության սկզբունքը պաշտպանող, Եվրոպայում անվտանգության խարտիային կողմ քվեարկած Ռոբերտ Քոչայանը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, լրագրողի հարցին ի պատասխան, բառացիորեն հայտարարել է. «Եթե մենք ընդհանուր խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, ապա մենք չպետք է ասենք, որ դրան դեմ ենք, մենք էլ տարածք ունենք, և մենք ևս համարում ենք, որ այդ տարածքը կարիք ունի նման սկզբունք հարգելու համար»։ Նրանից հետո Սերժ Սարգսյանը նույնպես երկար տարիներ բանակցել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման մասին որպես կարգավորման հիմնարար սկզբունք ընդունելով այդ թվում՝ տարածքային ամբողջականության սկզբունքը։ Այնպես որ այստեղ որևէ շահարկում տեղին չէ», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ ղարաբաղյան հիմնախնդիրը չի եղել տարածքի խնդիր և հիմա էլ այդպիսին չէ, այլ իրավունքի խնդիր է և հետևողական պաշտպանլու են Արցախի հայության բոլոր իրավունքները՝ չարհամարհելով այլ ժողովուրդների իրավունքները։
Երևանը հանդես է եկել նաև «դիրքերի տեղային ետքաշումների առաջարկներով»
Ընդգծելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է օր առաջ սկսել՝ Փաշինյանը շեշտեց նաև սահմանների դեմարկացիայի և դիլիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ։
«Մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը, բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական ետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային ետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես՝ Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք ետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք ետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով՝ երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դրանք բխում են նաև զորքերի հայելային հետքաշման հայեցակարգից․ Միրզոյանը՝ ՌԴ-ին ներկայացված առաջարկից