Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1307-ով, բուժվածներինը՝ 3514-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1307-ով՝ հասնելով 408 հազար 381-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 3 հազար 514-ով և հասել 379 հազար 126-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 5 հազար 359 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 833 հազար 813-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 201-ի։

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 19 հազար 479 մարդ։

Արցախում՝ 133 նոր դեպք

Արցախում փետրվարի 15-ի ժամը 11։00-ի դրությամբ կատարվել է 303 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 133 նոր դեպք, գրանցվել է 2 մահ։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության, ստացիոնար բուժում է ստանում 54 վարակակիր։

2022-ին Արցախում կատարվել է 6 հազար 45 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 մարդ: