Մատչելիության հղումներ

Իտալիայում չեղարկել են դրսում դիմակ կրելու պարտադրանքը


Լացիոյի շրջանի բնակիչները համավարակի օրերին, արխիվ, Հռոմ, 23 դեկտեմբերի, 2022թ.
Լացիոյի շրջանի բնակիչները համավարակի օրերին, արխիվ, Հռոմ, 23 դեկտեմբերի, 2022թ.

Իտալիայում չեղարկել են դրսում բժշկական դիմակ կրելու պարտադրանքը: Հետայսու տեղացիները և զբոսաշրջիկները կարող են ցանկության դեպքում հրաժարվել դիմակներից:

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցայի ներկայացրած նոր օրենքով դրսում դիմակ կրելու պարտադրանքը փետրվարի 11-ից մինչև մարտի 31-ը կգործի միայն մարդաշատ վայրերում և փակ տարածքներում:

Իտալիայում աստիճանաբար նվազում է կորոնավիրուսով օրական ախտահարումների թիվը: Համավարակի ընթացքում այդ երկրում ախտահարվել է ավելի քան 11 միլիոն 920 հազար բնակիչ, COVID-19 հիվանդությունից մահացել է ավելի քան 150 հազար 220 մարդ: Կորոնավիրուսի դեմ Իտալիայում պատվաստվել է բնակչության 78.5 տոկոսը:

XS
SM
MD
LG