Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 695-ով՝ հասնելով 407 հազար 074-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 19 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 2 հազար 306-ով և հասել 375 հազար 612-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 245 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 828 հազար 454-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 8 հազար 186։
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 702 մարդ։
Արցախում՝ 101 նոր դեպք
Արցախում փետրվարի 14-ի ժամը 11։00-ի դրությամբ կատարվել է 258 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 101 նոր դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության, ստացիոնար բուժում է ստանում 47 վարակակիր։
2022-ին Արցախում կատարվել է 5 հազար 742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1746 դեպք: Ընդհանուր առմամբ, Արցախում կորոնավիրուսի հետևանքով մահվան 21 դեպք է արձանագրվել: