Երեկ Շվեդիայի բնակիչները երկարատև դադարից հետո առաջին օրն անցկացրին առանց սանիտարական սահմանափակումների: Կառավարությունը վերացրել է կորոնավիրուսային համաճարակի հետ կապված վերջին արգելքները և խոստանում է շուտով հեռացնել COVID-19-ը սոցիալապես վտանգավոր հիվանդությունների ցանկից։
Սանիտարական սահմանափակումների վերացմանը զուգահեռ, Շվեդիայի կառավարությունը խորհուրդ է տվել ընկերություններին աստիճանաբար դադարեցնել հեռավար աշխատանքը:
Շվեդիան դարձավ եվրոպական առաջին երկրներից մեկը, որը հրաժարվեց սանիտարական սահմանափակումներից։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստանում է արագացնել վերադարձը նորմալ կյանքին։ Մինչև փետրվարի վերջ կորոնավիրուսով վարակվածների կարանտինը պետք է հանվի։ Ավելի վաղ Միացյալ Թագավորությունը դադարեցրել է հանրային վայրերում պատվաստումների վկայականի պահանջը և վերացրել դիմակների պարտադիր կրումը։
Նման որոշումներ են պահանջում նաև Ֆրանսիայի կառավարության քննադատները։ Նրանք կոչ են անում հարկադիր պատվաստումներին և սանիտարական սահմանափակումներին դեմ արտահատվողներին վաղը դուրս գալ Փարիզի փողոցներ։