Մատչելիության հղումներ

Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել նաև դեռահասներին


Կորոնավիրուսի դեմ դեռահասների համար նախատեսված Sputnik M տեսակի պատվաստանյութը, Նիժնի Նովգորոդի հիվանդանոց, 14 փետրվարի, 2022թ.
Կորոնավիրուսի դեմ դեռահասների համար նախատեսված Sputnik M տեսակի պատվաստանյութը, Նիժնի Նովգորոդի հիվանդանոց, 14 փետրվարի, 2022թ.

Ռուսաստանում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել դեռահասներին: Բժիշկները դրա համար կիրառում են Sputnik M անվամբ նոր տեսակի վակցինան: Այն ներարկում են 12-ից 19 տարեկան բնակիչներին:

Sputnik M-ը մշակել է Sputnik շարքի պատվաստանյութերը ստեղծած Գամալեայի կենտրոնը: Առողջապահության նախարարությունն այն գրանցել է անցյալ տարվա նոյեմբերի վերջին:

Այս երկուշաբթի օրը Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 180 հազար նոր ախտահարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG