Ղազախստանում շարունակվող բողոքի ցույցերի, ուժայիննների հետ բախումների ընթացքում ձերբակալվածների թիվը ավելի քան 3 հազար 800 է, հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Գերատեսչության փոխանցմամբ՝ ուժայինների կողմից սպանվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, 26 հոգի էլ վնասվածքներ է ստացել։
Ղազախստանում վեցերորդ օրը շարունակվող բախումների ընթացքում մինչ այս պահը զոհվածների և վիրավորների մասին, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց շրջանում, ճշգրիտ տվյալներ չկան։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն այսօր հայտարարել է, որ ինքն է իրավապահ մարմիններին ու բանակին հրամայել կրակ բացել առանց նախազգուշացման։ «Մենք գործ ունեինք զինված ու պատրաստված ավազակների հետ՝ թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա», - պնդել է Տոկաևը՝ առանց փաստեր ներկայացնելու։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոկաևը շեշտում է՝ ինքն է ուժայիններին հրամայել կրակ բացել առանց զգուշացման ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ղազախստանում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի կրիտիկական՝ կարմիր մակարդակ