Հայաստանում քովիդի դեպքերը վերջին 2 շաբաթվա ընթացքում 47 տոկոսով նվազել են և Հայաստանը մուգ վառվող կարմիր գոտուց տեղափոխվել է կարմիր գոտի։ Այս մասին «Ազատությանը» այսօր տեղեկացրեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Ռոմելլա Աբովյանը։
Միևնույն ժամանակ չի նվազել մահերի թիվը, ուստի մասնագետը հորդորում է չկորցնել զգոնությունը և պահպանել հակահամաճարակային կանոնները. - «Բնականաբար, նման իրավիճակ կանխատեսում էինք ուսումնական հաստատությունների ոչ առկա ուսուցման առաջարկության ընդունման դեպքում, ինչը ապացուցվեց: Հաշվի առնելով, որ ուսումնական հաստատությունները վերաբացվել են, բնականաբար, կա արդեն ռիսկ, որ կարող ենք նորից ունենալ դեպքերի աճ, ինչի հետևանքով ուղղակի հորդորում եմ պահպանել անվտանգության կանոնները, մասնավորապես, բաց և փակ տարածքներում դիմակի կրումը, ձեռքերի հիգիենայի մասին, իհարկե, չմոռանանք և նաև սոցիալական հեռավորությունը: Բայց որպես առավելագույն միջոցառում բնակչությանը կհորդորեմ պատվաստվել, որովհետև միայն պատվաստումների արդյունքում հնարավոր կլինի վերահսկել այս հիվանդությունը»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 531-ով, բուժվածներինը՝ 1438-ով, գրանցվել է մահվան ևս 48 դեպքՎերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ։ Համավարակի սկզբից մինչև օրս կորոնավիրուսից մահացածների թիվը անցնում է 8000 -ը, իսկ վարակված մարդկանց ընդհանուր թիվը անցնում է 330 հազարից, վերջին մեկ օրում կորոնավիրուս է ախտորոշվել 531 մարդու մոտ։ Վիրուսի դեմ Հայաստանում մոտ մեկ միլիոն դեղաչափից ավելի պատվաստումներ են իրականացվել։ Ամբողջական պատվաստվել է ընդհանուր բնակչության մոտ 13 տոկոսը, տեղեկացրին Առողջապահության նախարարությունից։
«18 տարեկանից բարձր բնակչության արդեն մոտ 37,3 տոկոսն ստացել է իր առաջին դեղաչափն, իսկ ընդհանուր բնակչության մոտ 25 տոկոսն է ստացել առաջին դեղաչափը: Սակայն, այնուամենայնիվ, այս ցուցանիշները բավարար չեն, որպեսզի խոսենք պատվաստումների ազդեցության մասին, քանի որ ներկայում պատվաստումների ամենակարևոր նպատակը հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի, մահվան դեպքերի կանխարգելումն է», - հայտնեց Առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Պատվաստումների ցուցանիշի ավելացումը համընկել է կառավարության կիրառած սահմանափակումների հետ, համաձայն որի, հոկտեմբերից 1-ից աշխատողները գործատուին պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ՝ COVID-19-ի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի իմունականխարգելման և կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը պնդում է՝ ցուցանիշը ոչ միայն սահմանափակման այլ նաև իրազեկման գործընթացի հետևանք է։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեկտեմբերի 1-ից չպատվաստված անձանց ներկայացվող պահանջներն ավելի կխստացվեն. նախագիծԴեկտեմբերի 1 -ից ուժի մեջ է մնում նոր կարգավորում ըստ որի պարտադիր թեսթավորման պահանջը ամենաշաբաթյա պարբերականությամբ պետք է տեղի ունենա:
«Այն երկրների դրական փորձը, որոնք արդեն պատվաստել են իրենց բնակչության մեծամասնությունը՝ 80 տոկոս, 90 տոկոս, և դրանք հիմնականում զարգացած երկրներն են, և դրանով հասել են նրան, որ իրենք արդեն չունեն մահվան դեպքեր կամ շատ կտրուկ նվազում ունեն մահվան դեպքերի, հոսպիտալացումների կտրուկ նվազում ունեն: Այս առումով բնակչության շրջանում մեծանում է նաև պատվաստումների պահանջարկը: Իհարկե, դեր ունեն նաև որոշակի սահմանափակնումների կիրառումը», - ասաց Գրիգորյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում Covid-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է չափահաս բնակչության մոտ 30 տոկոսը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը «Ազատությանը» փոխանցեց՝ չնայած դեպքերի թվի նվազմանը, հիվանդանոցներն այս պահին շարունակում են ծանրաբեռնված աշխատանքը, սակայն նվազման միտումով. - «Զուգահեռ նվազման միտում կունենա և՛ ծանր հիվանդների, և՛ մահվան ելքով դեպքերը, սակայն այս պահի դրությամբ բոլոր բժշկական կենտրոնները, որոնք զբաղված են կորոնավիրուսային վարակով հիվանդների բուժման գործընթացով, դեռ ունեն բավականին ծանր, ծայրահեղ ծանր հիվանդներ, որոնք դինամիկորեն դեռ հնարավոր է վատանան և առաջիկայում՝ դեռևս 1-2 շաբաթ, հաստատ լինելու են բարձր մահացության թվեր»:
Այժմ Հայաստանում անվճար և կամավոր սկզբունքով հասանելի է տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Սինոֆարմ» և ամերիկյան «Մեդեռնա»։