Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 531-ով՝ հասնելով 334 հազար 878-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 48 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1438-ով և հասել 308 հազար 922-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 7 հազար 366 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 2 միլիոն 318 հազար 552-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 7 հազար 356-ի, ևս 1405 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 հազար 195 մարդ։
Արցախում՝ 40 նոր դեպք
Արցախում նոյեմբերի 22-ին կատարվել է 139 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 40 նոր դեպք:
Ըստ Արցախի Առողջապահության նախարարության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր, 23 հիվանդի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 78-ինը՝ ծանր, այդ թվում՝ երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 5 մահվան դեպք։
2021-ի ընթացքում Արցախում կատարվել է 21 հազար 525 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 3 հազար 553 դեպք։