Հայաստանի Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա և ընդգծում՝ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաև հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:
ԱԽ-ն նշում է՝ որ երեկ ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արևելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք, Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ, բանակցությունների արդյունքում ադրբեջանական զինտեխնիկան և զորքը դուրս են եկել Հայաստանի տարածքից։
Ըստ հայտարարության, Հյաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ևս դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից, սակայն նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռևս մայիսին Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Անվտանգության խորհուրդը քննարկել է ադրբեջանական զորքերի՝ Հայաստանի տարածք ներխուժման փաստը
Անդրադառնալով Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, ԱԽ-ն ընդգծում է, որ դրանք դեռևս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կապան-Ճակատենի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ևս անցակետ կտեղակայվի. ԱԱԾՀայաստանի ԱԽ-ն վերահաստատում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում և միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:
ԱԽ նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ է անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորման ուղղությամբ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սահմանազատման հետ կապված կոնկրետ քարտեզների ու փաստաթղթերի մասին խոսելը վաղաժամ է, ընդգծում է ՀՀ ԱԳ փոխնախարարըՄանրամասները տե՛ս այստեղ