Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը պաշտոնանկ արվեց։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի օգոստոսից։
Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, որն ազատվեց փոխվարչապետի պաշտոնից։
Նախագահ Արմեն Սարգսյանը երեք հրամանագրերը ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
Կարապետյանի հրաժարականին նախորդել էին միջադեպեր․ երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ստորաբաժանումները փորձել են դիրքային առաջխաղացում ապահովել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի արդյունքում սկսվել է ինտենսիվ փոխհրաձգություն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաղորդեց Հայաստանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Երկու կողմերն էլ նշում են, որ տուժածներ չունեն:
Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ռուսական կողմի միջնորդությամբ, ընթանում են բանակցություններ՝ իրադրության հանգուցալուծման ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փոխհրաձգություն` հայ-ադրբեջանական սահմանին. ըստ ՊՆ-ի` ընթանում են բանակցություններ իրադրության հանգուցալուծման համար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանական կողմը կրկին հաղորդում է կրակոցների մասինՀիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին՝ Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով Արշակ Կարապետյանը մեկնել էր Արցախ։ Կարապետյանը Ստեփանակերտում մասնակցել էր Պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել էին անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր:
Բաքուն դատապարտել էր Հայաստանի պաշտպանության նախարարի այցը Ստեփանակերտ՝ պնդելով, թե Արշակ Կարապետյանի հանդիպումները Ղարաբաղի «ապօրինի ռազմական խմբավորումների հետ և հայտարարությունները նրանց մարտունակության մասին» ռազմաքաղաքական սադրանք են։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արշակ Կարապետյանը աշխատանքային այց է կատարել Արցախ և Սև լճի տարածք ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն դատապարտում է Արշակ Կարապետյանի այցը ՍտեփանակերտՀեղափոխությունից հետո՝ 2018-ի դեկտեմբերին Արշակ Կարապետյանը նշանակվել էր Փաշինյանի խորհրդական, սակայն 2021-ի ապրիլին ազատվեց այդ պաշտոնից, նշանակվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։ Նա այդ պաշտոնը զբաղեցրեց երեք ամիս․ 2021-ի հուլիսին նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արշակ Կարապետյանն ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից