Մատչելիության հղումներ

Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Արշակ Կարապետյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից։

Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում։

Արշակ Կարապետյանը 2018-ի հեղափոխությունից հետո էր նշանակվել վարչապետ Փաշինյանի խորհրդական։ Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ նա եղել է Զինված ուժերի հետախուզության վարչության պետը։ 2016-ին Կարապետյանը պաշտոնանկ արվեց Սերժ Սարգսյանի կողմից։ Շատերը հենց նրան էին պատասխանատու համարում ապրիլյանի զոհերի ու նաև տարածքային կորուստների համար՝ հաշվի առնելով, որ այդ օրերին նա էր ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետը։

XS
SM
MD
LG