Մատչելիության հղումներ

Կրակոցներ հայ-ադրբեջանական սահմանին. Բաքուն և Երևանը միմյանց են մեղադրում


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հայկական զինված ուժերի կողմից Քելբաջարի շրջանում ադրբեջանական դիրքերի հրետակոծության մասին։

«Նոյեմբերի 13-ի կեսօրից հայկական զինուժը Բասարկեչարի շրջանի Յուխարի Շորջա բնակավայրի դիրքերից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, դիպուկահար հրացաններից և նռնականետերից գնդակոծում է ադրբեջանական բանակի դիրքերը՝ Քելբաջարի շրջանի Զեյլիկ բնակավայրի ուղղությամբ», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։

Աղբյուրի համաձայն՝ այդ ուղղությամբ կրակահերթերը շարունակվում են։

Պաշտոնական Երևանն իր հերթին ադրբեջանական կողմին է մեղադրում Գեղարքունիքի մարզի ուղղությամբ կրակ բացելու համար։

«Նոյեմբերի 13-ին, ժամը 12։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան», - հայտարարում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG